Գաղտնիության քաղաքականություն
Սույն Գաղտնիության քաղաքականության դրույթները տարածվում են կայքից օգտվողների և կայք այցելողների նկատմամբ։ Օգտվելով կայքից կամ այցելելով կայք՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Գաղտնիության քաղաքականության դրույթներին և մեր Ընկերության կողմից Ձեր անձնական տվյալների մշակմանը։

Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է dvcomfortfood.am կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները։

Սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս Ձեր իրավունքները և պարտականությունները։ Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք չպետք է օգտվեք սույն կայքում մատուցվող ծառայություններից։ Շարունակելով օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից՝ Դուք տալիս եք համաձայնություն Ընկերության կողմից սույն քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակմանը, այդ թվում՝ անձնական տվյալների հարցում իրականացնելու համար։
1. Անձնական տվյալներ

Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են գրանցվելիս՝ Ձեր կողմից անուն, հասցե, էլ. փոստի հասցե և կոնտակտային տվյալներ տրամադրելով։

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով։ Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի
տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ։ Այս տեղեկությունները օգնում են մեզ հասկանալ մեր օնլայն օգտատերերի վարքագիծն ու միտումները։

Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ։ Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ։ Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ՝ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն։

Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին՝ այլ
հաճախորդների բողոքների միջոցով կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգերի միջոցով։

Ձեր իրավունքները սահմանված են «ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով։ Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը ցանկացած ժամանակ, սակայն այդ դեպքում մենք չենք կարող շարունակել մատուցել Ձեզ ծառայություններ։

Ցանկացած հարցի վերաբերյալ Դուք կարող եք Ընկերությանը ներկայացնել բողոք։ Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են, թերի կամ պետք է թարմացվեն։

Ընկերությունում պարբերաբար վերանայվում են անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության։

2. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, և սույն
քաղաքականությունն ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը։

Մուտք գործելով մեր կայք կամ օգտվելով դրանից՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտագործելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Վեճերի առաջացման դեպքում դրանք ենթակա են կարգավորման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։

3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը՝
• ծառայությունների և ապրանքների վերաբերյալ Ձեր հարցումները և
նախասիրությունները բավարարելու,
• Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու,
• կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու,
• ապրանքների առաքումն ապահովելու,
• Ձեր օգտատիրոջ հաշիվը կարգավորելու և մեր ծառայությունները Ձեր
նախընտրություններին համապատասխանեցնելու,
• մեր կայքի օգտագործումը վերլուծելու և այն, ինչպես նաև ծառայություններն ու
ապրանքները բարելավելու,
• կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու,
• մեր պայմաններն ու դրույթներն իրականացնելու համար։

5. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը

Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ անվտանգության միջոցներ՝ Ձեր անձնական տեղեկությունները անօրինական մուտքից, փոփոխությունից կամ հրապարակումից պաշտպանելու համար։ Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում։

Ձեր անձնական տվյալները չեն տրամադրվում երրորդ անձանց առանց Ձեր
համաձայնության, բացառությամբ ընկերության գործընկերների և օրենսդրությամբ
նախատեսված դեպքերի։ Տվյալները կարող են հասանելի դառնալ միայն մեզ հետ
փոխկապակցված անձանց այն դեպքերում, երբ դրանք անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար։ Վերջիններս իրավունք չունեն օգտագործել այդ տեղեկատվությունը այլ նպատակներով։

6. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)

Մեր կայքը կարող է կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)՝ օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Տեղեկանիշերը փոքր տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ։

Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն։ Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում։ Կայուն տեղեկանիշերը պահպանվում են Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ։

Օգտատերերը կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան
կարգավորումներով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան կամ միացնել դրանց ուղարկման ազդանշանը։ Սակայն, այցելելով կայք և դրանք միացրած թողնելով, Դուք նպաստում եք կայքի հարմարավետության և արդյունավետության բարելավմանը։

7. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Փոփոխությունների մասին Դուք կտեղեկացվեք Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեով։ Ծանուցումը ստանալուց հետո ծառայություններից օգտվելը կդիտարկվի որպես Ձեր կողմից տրված նոր համաձայնություն։

8. Տվյալների հեռացման քաղաքականություն

Պայմանագրի լուծման և dvcomfortfood.am-ում գործող օգտատիրոջ հաշիվը փակելու նպատակով Դուք պետք է info@dvimport.am էլեկտրոնային հասցեով ներկայացնեք գրավոր դիմում՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլ. փոստի հասցեն։

Ձեր անձնական տվյալները հեռացնելու և հաշիվը փակելու համար՝

1.Ուղարկեք նամակ info@dvimport.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով՝

• Ձեր լրիվ անունը/անվանումը,
• գրանցման ժամանակ օգտագործված էլ. փոստի հասցեն,
• տվյալները հեռացնելու կամ հաշիվը փակելու վերաբերյալ հստակ խնդրանքը։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք կարող ենք պահանջել հաստատել Ձեր ինքնությունը նախքան հարցումը մշակելը՝ համոզվելու համար, որ այն ներկայացրել է հաշվի սեփականատերը։Ձեր հարցումը կքննարկվի ՀՀ գործող օրենսդրության համաձայն։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալները հեռացնելուց հետո որոշ տեղեկություններ կարող են պահպանվել սահմանափակ ժամկետով՝ օրենքի պահանջներին համապատասխան։

Ձեր տվյալները հեռացնելուց և հաշիվը փակելուց հետո Դուք կկորցնեք մուտքը Ձեր
օգտատիրոջ հաշվին և դրան կապված բոլոր ծառայություններին։
Made on
Tilda