Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ «ԴԻ ՎԻ» ՍՊԸ /ընկերության կամ նրա ներկայացուցչի անվանումը/ (Այսուհետ՝ Ընկերություն) կողմից սույն համաձայնությունը տալու պահից մինչև մեր միջև որևէ իրավահարաբերության հաստատումից հետո դրա դադարեցումը, առանց ինձ նախապես տեղյակ պահելու կատարվեն հարցումներ տեղեկատվական համակարգերից, որի արդյունքում Ընկերությանը կտրամադրվի իմ անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` անձնագրային տվյալներ, հանրային ծառայության համարանիշի առկայություն, հանրային ծառայության համարանիշ, ծննդյան ամսաթիվ, սեռ, քաղաքացիություն, ՀՀ բնակության կոդ, ՀՀ բնակության մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, շենք, բնակարան, աշխատանքի և ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, աշխատած ժամերի քանակի, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության վերաբերյալ տեղեկություններ, անձը հաստատող փաստաթղթում առկա լուսանկար, ինչպես նաև այլ տվյալներ՝ Ընկերության կողմից ինձ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում իրականացվող համապատասխան կլինիկական հետազոտությունների իրականացման մեջ ներգրավելու նպատակով որոշում կայացնելիս։
Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել Ընկերության կողմից կայացված համապատասխան որոշման վրա: Համաձայն եմ, որ Ընկերությունը այս տվյալները մշակի, այդ թվում՝ հավաքագրի, մուտքագրի, համակարգի, պահպանի, վերափոխի, վերականգնի, ուղղի, ուղեփակի, փոխանցի իր հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող այլ անձի կամ երրորդ պետության, ոչնչացնի, օգտագործի՝ նույնացնելու, որոշումներ ընդունելու, կարծիք ձևավորելու, իրավունքներ ձեռք բերելու կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելու կամ իրավունքները սահմանափակելու կամ զրկելու նպատակով և այլն, ընդ որում՝ իմ վերաբերյալ տեղեկությունները Ընկերությունը կարող է հավաքագրել իրավաչափ ցանկացած եղանակով, ինչպես անմիջապես ինձնից, այնպես էլ՝ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրներից, որն օգտագործվելու և ուսումնասիրվելու է ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած գործընթացում, և դա չի դիտարկվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում:
Տեղյակ եմ, որ համաձայնությունը/անձնական տվյալները կարող են հետ կանչվել, ուղղվել, ոչնչացվել, արխիվացվել, իսկ տվյալների մշակումը՝ դադարեցվել Ընկերության հետ ցանկացած տեսակի իրավահարաբերությունների դադարեցումից հետո իմ գրավոր դիմումի հիման վրա` այդ պահին Ընկերությունում գործող և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:
Տվյալների մշակող է հանդիսանում «ԴԻ ՎԻ» ՍՊԸ գտնվելու հասցե՝ ք.Երևան, Բուզանդ 15 փողոց, գր.401:
Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է:
Hereby I give my consent that, from the moment this consent is granted until the termination of any legal relationship established between us, queries may be made to informational systems by the company "DV" LLC (company’s or its representative’s name) (hereinafter referred to as “Company”), without prior notice to me. As a result of these queries, the Company may receive any information regarding my personal data, including passport details, public service number availability, public service number, date of birth, gender, citizenship, residence code in Armenia, region of residence in Armenia, community, settlement, street, house, building, apartment, data regarding employment and family status, number of hours worked, salary and other equivalent payments, compensation under a civil law contract, photograph on identity documents, as well as other data necessary for the Company’s decision-making in relation to my involvement in clinical trials carried out both in Armenia and the EAEU territory. I understand that the information and data provided, depending on their content, may influence the corresponding decision made by the Company.
I agree that the company may process this data, including collecting, entering, systematizing, storing, alternating, restoring, rectificating, blocking, transferring to another party in contractual relations with the Company or a third country, destructing, or using the data for purposes such as identifying, decision-making, forming opinions, acquiring rights or granting or restricting rights or privileges, etc.
Furthermore, the Company may collect my information in any lawful manner, both directly from me and from any other source not prohibited by law, which may be used and studied in any process related to the provision of services. This will not be considered a violation of the RA Law on "Personal Data Protection."
I am aware that the consent/personal data can be revoked, modified, destructed, archived, and data processing will be stopped upon my written request after the termination of any legal relationship with the company, according to the procedures established by the RA legislation at that time.
The data processor is "DV" LLC located at Yerevan, Buzand street 15, office 401. I have read this consent and confirm that it is completely clear and acceptable to me.
Настоящим даю свое согласие на то, что с момента предоставления настоящего согласия и до прекращения любых правовых отношений, установленных, между нами, компанией _____ ООО «ДИ ВИ» (наименование компании или ее представителя) (далее – «Компания») могут осуществляться запросы в информационные системы без предварительного уведомления меня.
В результате таких запросов Компания может получать любую информацию, касающуюся моих персональных данных, включая паспортные данные, наличие номера общественных услуг, номер общественных услуг, дату рождения, пол, гражданство, код места жительства в Армении, регион проживания в Армении, общину, населённый пункт, улицу, дом, корпус, квартиру, сведения о занятости и семейном положении, количестве отработанных часов, заработной плате и других равнозначных выплатах, вознаграждении по гражданско-правовому договору, фотографию на документах, удостоверяющих личность, а также иные данные, необходимые Компании для принятия решений, связанных с моим участием в клинических исследованиях, проводимых как на территории Армении, так и на территории ЕАЭС.
Я понимаю, что предоставленные сведения и данные, в зависимости от их содержания, могут повлиять на соответствующее решение, принимаемое Компанией.
Я согласен(на), что Компания может обрабатывать эти данные, включая их сбор, внесение, систематизацию, хранение, изменение, восстановление, исправление, блокирование, передачу другой стороне, находящейся в договорных отношениях с Компанией, или в третью страну, уничтожение, а также использование данных в целях идентификации, принятия решений, формирования мнения, приобретения прав либо предоставления или ограничения прав и привилегий и т.д.
Кроме того, Компания может собирать мою информацию любым законным способом как непосредственно от меня, так и из любого другого источника, не запрещённого законом, и использовать и изучать её в любом процессе, связанном с оказанием услуг. Это не будет считаться нарушением Закона Республики Армения «О защите персональных данных».
Мне известно, что согласие/персональные данные могут быть отозваны, изменены, уничтожены, архивированы, а обработка данных будет прекращена по моему письменному требованию после прекращения любых правовых отношений с Компанией в соответствии с порядком, установленным законодательством Республики Армения на тот момент.
Обработчик данных — ООО «ДИ ВИ», расположенное по адресу: г. Ереван, ул. Бузанда 15, офис 401. Я прочитал(а) настоящее согласие и подтверждаю, что оно полностью понятно и приемлемо для меня.
_______________________ Имя/Фамилия/Подпись/Дата
Գաղտնիության քաղաքականություն
Սույն Գաղտնիության քաղաքականության դրույթները տարածվում են կայքից օգտվողների և կայք այցելողների նկատմամբ։ Օգտվելով կայքից կամ այցելելով կայք՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Գաղտնիության քաղաքականության դրույթներին և մեր Ընկերության կողմից Ձեր անձնական տվյալների մշակմանը։
Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է dvcomfortfood.am կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները։
Սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս Ձեր իրավունքները և պարտականությունները։ Եթե Դուք համաձայն չեք սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք չպետք է օգտվեք սույն կայքում մատուցվող ծառայություններից։ Շարունակելով օգտվել սույն կայքում մատուցվող ծառայություններից՝ Դուք տալիս եք համաձայնություն Ընկերության կողմից սույն քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակմանը, այդ թվում՝ անձնական տվյալների հարցում իրականացնելու համար։
1. Անձնական տվյալներ
Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել կայքում։ Անձնական տեղեկությունները հավաքագրվում են գրանցվելիս՝ Ձեր կողմից անուն, հասցե, էլ. փոստի հասցե և կոնտակտային տվյալներ տրամադրելով։
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով։ Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ։ Այս տեղեկությունները օգնում են մեզ հասկանալ մեր օնլայն օգտատերերի վարքագիծն ու միտումները։
Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ։ Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ։ Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ՝ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն։
Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին՝ այլ հաճախորդների բողոքների միջոցով կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգերի միջոցով։
Ձեր իրավունքները սահմանված են «ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով։ Դուք իրավունք ունեք ետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը ցանկացած ժամանակ, սակայն այդ դեպքում մենք չենք կարող շարունակել մատուցել Ձեզ ծառայություններ։
Ցանկացած հարցի վերաբերյալ Դուք կարող եք Ընկերությանը ներկայացնել բողոք։ Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են, թերի կամ պետք է թարմացվեն։
Ընկերությունում պարբերաբար վերանայվում են անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության։
2. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը
Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, և սույն քաղաքականությունն ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը։
Մուտք գործելով մեր կայք կամ օգտվելով դրանից՝ Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտագործելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Վեճերի առաջացման դեպքում դրանք ենթակա են կարգավորման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։
3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը՝ • ծառայությունների և ապրանքների վերաբերյալ Ձեր հարցումները և նախասիրությունները բավարարելու, • Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու, • կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու, • ապրանքների առաքումն ապահովելու, • Ձեր օգտատիրոջ հաշիվը կարգավորելու և մեր ծառայությունները Ձեր նախընտրություններին համապատասխանեցնելու, • մեր կայքի օգտագործումը վերլուծելու և այն, ինչպես նաև ծառայություններն ու ապրանքները բարելավելու, • կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու, • մեր պայմաններն ու դրույթներն իրականացնելու համար։
5. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ անվտանգության միջոցներ՝ Ձեր անձնական տեղեկությունները անօրինական մուտքից, փոփոխությունից կամ հրապարակումից պաշտպանելու համար։ Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում։
Ձեր անձնական տվյալները չեն տրամադրվում երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բացառությամբ ընկերության գործընկերների և օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Տվյալները կարող են հասանելի դառնալ միայն մեզ հետ փոխկապակցված անձանց այն դեպքերում, երբ դրանք անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար։ Վերջիններս իրավունք չունեն օգտագործել այդ տեղեկատվությունը այլ նպատակներով։
6. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)
Մեր կայքը կարող է կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)՝ օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Տեղեկանիշերը փոքր տեքստային ֆայլեր են, որոնցում պահվում են գրառումներ։
Կան երկու տեսակի տեղեկանիշեր՝ ընթացիկ և կայուն։ Երբ Դուք փակում եք դիտարկիչը, ընթացիկ տեղեկանիշերը չեն պահպանվում։ Կայուն տեղեկանիշերը պահպանվում են Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա երկար ժամանակ։
Օգտատերերը կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան կարգավորումներով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան կամ միացնել դրանց ուղարկման ազդանշանը։ Սակայն, այցելելով կայք և դրանք միացրած թողնելով, Դուք նպաստում եք կայքի հարմարավետության և արդյունավետության բարելավմանը։
7. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Փոփոխությունների մասին Դուք կտեղեկացվեք Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեով։ Ծանուցումը ստանալուց հետո ծառայություններից օգտվելը կդիտարկվի որպես Ձեր կողմից տրված նոր համաձայնություն։
8. Տվյալների հեռացման քաղաքականություն
Պայմանագրի լուծման և dvcomfortfood.am-ում գործող օգտատիրոջ հաշիվը փակելու նպատակով Դուք պետք է info@dvimport.am էլեկտրոնային հասցեով ներկայացնեք գրավոր դիմում՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլ. փոստի հասցեն։
Ձեր անձնական տվյալները հեռացնելու և հաշիվը փակելու համար՝
1.Ուղարկեք նամակ info@dvimport.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով՝
• Ձեր լրիվ անունը/անվանումը, • գրանցման ժամանակ օգտագործված էլ. փոստի հասցեն, • տվյալները հեռացնելու կամ հաշիվը փակելու վերաբերյալ հստակ խնդրանքը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք կարող ենք պահանջել հաստատել Ձեր ինքնությունը նախքան հարցումը մշակելը՝ համոզվելու համար, որ այն ներկայացրել է հաշվի սեփականատերը։Ձեր հարցումը կքննարկվի ՀՀ գործող օրենսդրության համաձայն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տվյալները հեռացնելուց հետո որոշ տեղեկություններ կարող են պահպանվել սահմանափակ ժամկետով՝ օրենքի պահանջներին համապատասխան։
Ձեր տվյալները հեռացնելուց և հաշիվը փակելուց հետո Դուք կկորցնեք մուտքը Ձեր օգտատիրոջ հաշվին և դրան կապված բոլոր ծառայություններին։
Ապրանքների վերադարձի և գ/մարի փոխհատ/ցման պայմաններ
Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքը և ալկոհոլային խմիչքները ենթակա չեն փոխանակման, վերադարձման կամ վաճառողին փոխհատուցման։
Իրավական սահմանափակումներ
Սույն փաստաթուղթը սահմանում է dvcomfortfood.am կայքում (այսուհետ՝ «Կայք») ներկայացված տեղեկատվության, ապրանքների և ծառայությունների օգտագործման պայմանները՝ կապված պատասխանատվության սահմանափակման հետ։
Ընկերությունը, Կայքի սեփականատեր հանդիսացող կազմակերպությունը (այսուհետ՝ «Ընկերություն»), ՀՀ գործող օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն չափով, հրաժարվում է բոլոր երաշխիքներից՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով տեղեկատվության ճշգրտության, ամբողջականության, արժանահավատության, վաճառական պիտանիության, կոնկրետ նպատակին համապատասխանության և երրորդ անձանց իրավունքների չխախտման վերաբերյալ երաշխիքներից։
Կայքում տեղադրված տեղեկատվությունը, ներառյալ՝ dvcomfortfood.am-ի միջոցով առաջարկվող սննդամթերքների նկարագրությունները, բաղադրիչները, սննդային արժեքները և գները, կրում են բացառապես տեղեկատվական բնույթ և կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ՝ առանց նախնական ծանուցման։ Ընկերությունը չի պարտավորվում ապահովել, որ Կայքում ներկայացված տեղեկատվությունը միշտ լինի ամբողջական, ճշգրիտ կամ թարմացված։
dvcomfortfood.am Կայքում առաջարկվող սննդամթերքները կարող են պարունակել ալերգեններ կամ այլ նյութեր, որոնք կարող են առաջացնել առողջական ռեակցիաներ։ Օգտատերը կրում է ամբողջ պատասխանատվությունը սննդամթերքի ընտրության և օգտագործման համար։ Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն սննդամթերքի օգտագործման հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաների, առողջական բարդությունների կամ այլ բացասական հետևանքների համար։
Օգտատերերին խստորեն խորհուրդ է տրվում նախապես ստուգել բաղադրիչների ամբողջական ցանկը և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մասնագետի։
Կայքում ներկայացված սննդամթերքի լուսանկարները և նկարագրությունները կրում են տեղեկատվական և ցուցադրական բնույթ և կարող են տարբերվել իրականում տրամադրվող ապրանքից։ Ընկերությունը չի երաշխավորում, որ մատուցվող ապրանքը ամբողջությամբ կհամապատասխանի լուսանկարում ներկայացված տեսքին։
Ընկերությունը չի երաշխավորում, որ dvcomfortfood.am Կայքը կգործի անխափան, անվտանգ կամ առանց սխալների։ Ընկերությունը իրավունք ունի ցանկացած ժամանակ՝ առանց նախնական ծանուցման, ժամանակավորապես դադարեցնել կամ փոփոխել Կայքի կամ դրա առանձին ծառայությունների աշխատանքը։ ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն չափով Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ կամ հետևանքային վնասների համար, որոնք կարող են առաջանալ՝ • Կայքի օգտագործման կամ օգտագործման անհնարինության արդյունքում, • Կայքում ներկայացված տեղեկատվության վրա հիմնված գործողությունների հետևանքով, • պատվերի առաքման ուշացումների կամ խափանումների պատճառով, • սննդամթերքի օգտագործման արդյունքում,
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց պատկանող կայքեր կամ ռեսուրսներ։ Ընկերությունը չի վերահսկում այդ կայքերի բովանդակությունը և պատասխանատվություն չի կրում դրանց գործունեության, քաղաքականությունների կամ տեղեկատվության համար։
Կայքում ներկայացված ապրանքների գները և առկայությունը կարող են փոփոխվել առանց նախնական ծանուցման։ dvcomfortfood.am Կայքից օգտվելով՝ Օգտատերը ընդունում է, որ դա իրականացվում է իր սեփական պատասխանատվությամբ։ Օգտատերը համաձայնում է ազատել Ընկերությանը ցանկացած պահանջներից, վնասներից կամ ծախսերից, որոնք կարող են առաջանալ Կայքի օգտագործման կամ դրա վրա հիմնված գործողությունների արդյունքում։
Բոլոր անհրաժեշտ սպասարկման, վերանորոգման կամ ուղղման ծախսերը կրում եք Դուք (ոչ թե «ԴԻ-ՎԻ» ՍՊԸ-ն)։ Սույն փաստաթուղթը կարգավորվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։ Կայքի օգտագործման հետ կապված բոլոր վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։